-
13.11.2024
Աշխատանքային ուղղություններ․
- Նեյրոհոգեբանական ախտորոշում և շտկում երեխաների հետ, ովքեր ունեն
հոգեկանի զարգացման հապաղում, խոսքի զարգացման հապաղում,
մտավոր հետամնացություն, ուշադրության դեֆիցիտի և
հիպերակտիվության սինդրոմ, աուտիստիկ սպեկտրի խանգարում,
մանկական ուղեղային կաթված, Դաունի սինդրոմ
• Դպրոցում ցածր առաջադիմություն և դժվարություններ ունեցող երեխաների
հետ շտկողական աշխատանք
• Ճանաչողական ոլորտի զարգացում առանց տարիքային
սահմանափակման
• Հոգեբանական աշխատանք մարզիկների հետ, մոտիվացիա, ճիշտ
նպատակների սահմանում և իրագործում,
• Հոգեթերապիա մեծահասակների հետ, աշխատանք հոգեսոմատիկ խնդիրների
հետ
Ավալյան Արուս Գագիկի — Հոգեբան, հոգեթերապևտ, դեֆեկտոլոգ, նեյրոհոգեբան, սպորտային հոգեբան ընդունտւմ է Երևանի Ադոնցի 1 հասցեում գտնվող «Առողջ երեխա» նյարդահոգեբանության և խոսքի շտկման կենտրոնում:
Կրթություն
- 2006-2010 Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարան հատուկ կրթություն,
դեֆեկտոլոգիա: Մասնագիտություն – Շտկող մանկավարժ, հատուկ հոգեբան - 2019-2020 Երևանի Պետական Համալսարան, շարունակական կրթություն, հոգեբանություն,
Մասնագիտություն – Հոգեբան - 2023-2024 Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ, մագիստրատուրա, հոգեբանություն,
Մասնագիտություն – Հոգեբան - 2024 ՖԻՊԿևՊ Ինստիտուտ, վերապատրաստում, նեյրոհոգեբանություն, Մանկական տարիքի
նեյրոհոգեբանություն - 2024 Ոգեշնչում հոգեբանական կենտրոն, վերապատրաստում, հոգեսոմատիկա
Ավալյան Արուս Գագիկի մասնագիտացված է երեխաների նյարդահոգեբանական ախտորոշման և շտկման ոլորտում՝ աշխատելով հոգեկան և խոսքային զարգացման հապաղմամբ, մտավոր հետամնացությամբ, ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշով, աուտիզմի սպեկտրի խանգարումներով, ուղեղային կաթվածով և Դաունի համախտանիշով երեխաների հետ։
Նա նաև իրականացնում է շտկման աշխատանքներ այն երեխաների հետ, որոնք ունեն ուսման դժվարություններ և ցածր առաջադիմություն, զարգացնում է ճանաչողական ոլորտը՝ առանց տարիքային սահմանափակումների, բարելավում է հիշողությունը, ուշադրությունը և մտածողությունը։
Արուս Գագիկովնան օգնում է մարզիկներին հասնել բարձր արդյունքների՝ աշխատելով նրանց մոտիվացիայի, նպատակների ձևավորման և իրագործման վրա, ինչպես նաև տրամադրում է հոգեբանական աջակցություն սթրեսները հաղթահարելու և մրցումներին պատրաստվելու համար։
Խորհրդատվության համար գրանցվելու և ցանկացած հարցի պատասխան ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով։ 055 339039


